Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռուսաստանը պատրաստ է Ճապոնիայի հետ խաղաղության հուշագիր կնքել

Ռուսաստանը պատրաստ է Ճապոնիայի հետ խաղաղության հուշագիր կնքել
21.02.2019 | 23:57

Համաշխարհային Երկրորդ պատերազմից հետո խաղաղության հուշագիրը ԽՍՀՄ-ի (իրավահաջորդ՝ Ռուսաստան) և Ճապոնիայի միջև մինչև այսօր չի ստորագրվել: Պատճառները տարբեր են՝ մի կողմից տարածքային վիճահարույց հարցերը, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի ռազմաբազաները:


Այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Տոկիոյի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ու խաղաղության մասին հուշագիր կնքել: Այդ մասին տեղեկացնում է РИА «Новости» գործակալությունը:


«Մենք պատրաստ ենք հանց հիմա էլ խաղաղության հուշագիր ստորագրել այն տրամաբանության մեջ, որ պատերազմներից հետո սովորաբար նման հուշագրեր են կնքվում: Իսկ մեր միջև պատերազմը վաղուց է ավարտվել է»,- ասել է Լավրովը:


Նա հստակեցրել է, որ երկարամյա հարաբերությունների և մի շարք ոլորտներում համագործակցությունից հետո ցանկանություն կա հուշագրով հաստատել երկու երկրների «բարիդրացիական հարաբերոյթունների անհրաժեշտությունն ու կարևորությունը»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2177

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ